Զորակում այրվել է 200 հակ անասնակեր
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հուլիսի 6-ին, ժամը 20:45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվելԱրարատի մարզի Զորակ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկում: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ այրվում է Ա.Խ.-ին պատկանող ավտոտնակի տա նիքում կուտակված անասնակերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել` 22:24-ին: Հրդեհի արդյունքում այրվել է 200 հակ անասնակեր:
Լիլիթ Մաճկալյան