Պատրաստ եմ մեռնել հանուն Ուկրաինայի. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի, հայտնում է «ԲիԲիսի»-ն:
«Ես պատրաստ եմ պայքարել և նույնիսկ մեռնել հանուն երկրի: Վստահեցնում եմ Ձեզ, որ Ուկրաինայի քաղաքացիներից մեծ մասը նույն կերպ է մտածում»,- ասել է Պորոշենկոն: «Ես անում եմ ամեն բան պատերազմը դադարեցնելու, Ուկրաինայի խաղաղ քաղաքացիների և զինվորականների մասսայական կոտորածները դադարեցնելու համար»,- ասել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հույս ունի պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: