Վարչապետը հորդորեց վարձակալությամբ գյուղացիներին հատկացված տրակտորները նվիրաբերել նրանց
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ հանդես եկավ ճապոնական դրամաշնորհով վարձակալությամբ գյուղացիներին հատկացված 28 միավոր տրակտորներն աճուրդով վաճառելու նախագծին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ ՀՀ գյուղանախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագծով՝ 15 տարի առաջ 10 տարի ժամկետով համայնքներին վարձակալության հանձնված տրակտորները պետք է հանվեին աճուրդի: Միաժամանակ, համայնքներին առաջարկվել է վերոնշյալ 28 միավոր տրակտորներից յուրաքաչյուրը գնել 400 հազար դրամով, եթե դա տեղի չունենա, ապա տրակտորները կդրվեն աճուրդի:
«Առաջարկում եմ քննարկել հարցը ֆինանսների նախարարության հետ: Ավելի ճիշտ կլինի նվիրենք գյուղացիներին և ավարտենք: 15 տարի օգտագործում են, պետք է վերցնենք դնենք աճուրդի, ի՞նչ է դա նշանակում: Քննարկեք բոլոր շահագրգիռ նախարարությունների հետ և մենք որոշում կկայացանենք»,- ասաց վարչապետը: