Տնտեսագետ. Բաղրամյանի պողոտայի ցույցերից հետո իշխանությունը գիտակցեց վտանգը
ՀասարակությունԲաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներից հետո ՀՀ իշխանությունները գիտակցեցին, որ ամեն տեսակ կատակները հղի են վտանգներով եւ որ այլեւս չեն կարող կանխել իրենց համար ոչ բարենպաստ զարգացումները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին:
«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ուզում եմ մտածել, որ մեր ղեկավարները հակված են առավել արդյունավետ կառավարման: Մեր երիտասարդության միասնությունը Բաղրամյան պողոտայում ավելի ազատ սերնդի խոսք դարձավ»,-ընդգծել է Բոստանջյանը՝ հավելելով, որ իշխանությունները հասկացան, որ եթե այսպես շարունակեն, դա հղի կլինի անցանկալի հետեւանքներով: