Կառավարությունը վերացրեց ինսուլինի և այլ պատվաստանյութերի դրոշմապիտակավորման պահանջը
ՀասարակությունՀՀ կառավարությունը վերացրեց պատվաստանյութերի, ինսուլինի, թմրամիջոցների և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դրոշմապիտակավորման պահանջը: Այդ նպատակով գործադիրը հաստատեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետ ության օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ պահանջն ինսուլինի և թմրամիջոցների մասով մի շարք դժվարություններ է առաջացնում, հաշվի առնելով նրանց՝ պետության կողմից կենտրոնացված ամբողջական գնումը: «Այն վերահսկողության ավելորդ մեխանիզմ է»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Մուրադյանը: