ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը համաձայն չէ կորուստների հաշվարկի հետ
ՀասարակությունԷլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
«Մենք չենք կարող վճարել ոչ մեր կորուստների համար»,-նշել է նա:
ՀԾԿՀ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշել է, որ ՀԷՑ-ի առաջարկը կքննարկվի 1-2 ամսվա ընթացքում, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը:
ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման վարչության պետի պաշտոնակատար Հայկ Բադալյանը, քննարկման ձեւաչափը այս փուլում արդարացված է եւ կարող է գործարկվել:
Նշենք, որ ներկայումս ՀԷՑ-ի համար կորուստների նորմատիվ է սահմանվան 11,2 տոկոսը, բայց ընկերությունը պնդում է, որ այդ ցուցանիշը դառնա 12,4 տոկոս՝ հիմնվելով իր հրավիրած անկախ մասնագետների վերլուծության վրա: Փաստացի ՀԷՑ-ի կորուստները 2014 թվականին կազմել են 12,9 տոկոս եւ առաջացած տարբերությունը պետք է վճարի ընկերությունը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:c