Աթեշյանը հանդիպել է Սիրիայից փախած հայ փախստականներին
ՀասարակությունՊոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Ուրֆայում սիրիացի փախստականների վրանային ճամբար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը, Աթեշյանը հանդիպել է սիրիական Քոբանի բնակավայրում սպանված Հովսեփ Թովմասյանի եղբայրներին՝ Հակոբին, Սերոբին, ինչպես նաև նրանց եղբորորդուն՝ Րաֆֆիին՝ լսելով նրանց պատմությունը:
Ավելի ուշ Աթեշյանը հանդիպել է Շանլըուրֆայի (Ուրֆա) նահանգապետ Իզզեթթին Քյուչուքի հետ: Հանդիպման ավարտին Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդը նահանգապետին է նվիրել հայաստանցի վարպետների ձեռագործ փայտե պտղաման:
Այցից հետո Աթեշյանը վերադարձել է Ստամբուլ: