Քաղաքացին խոստովանել է ՀՔԾ-ում ճնշումների տակ սխալ ցուցմունք տալու փաստը
ՀասարակությունՀայաստանի քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ
սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը: Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քաղաքացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո հիշյալ բաժնի աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ:
Աշխատակիցները սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին՝ պահանջելով խոստովանել իր կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր իրացնելու հանգամանքը, ինչից վախենալով Հակոբ Մ.-ն տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ՝ իրականում իր կողմից չկատարած հանցագործության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: