Վարչապետն առաջարկում է բնակֆոնդի պահպանման նպատակով ընդունել համապատասխան օրենք
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց բնակֆոնդի պահպանման խնդրին: Կառավարության նիստում Սարգսյանը ներկայացրեց բազմաբնակարան բնակֆոնդի պահպանման, կառավարման և շահագործման ռազմավարական ծրագրում փոփոխություններ մտ ցնելու նախագիծը, որը վերաբերում է ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների գրաֆիկին։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուշադրություն դարձնել Երևանի, Գյումրիի, Վանաձորի և այլ քաղաքների բազմաբնակարան շենքերի խնդրին ։ «Պետք է մտածենք բնակֆոնդի պահպանման մասին։ Շինությունները դառնում են 3-րդ կամ 4-րդ կարգի վթարային շենքեր, որից հետո մտածում ենք, թե ինչպես կառուցենք: Դրա համար օրենք է պետք ընդունել, որի հիմքում պետք է լինեն բնակֆոնդի պահպանումը և այդ ուղղությամբ նախատեսվող հստակ քայլերը»,-Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։< /span>