Արտակ Զաքարյանը կմասնակցի միջազգային իրավունքի հիմնախնդիրների մոսկովյան կլոր սեղանին
ՀասարակությունԱզգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Մոսկվայում հուլիսի 9-11-ը կմասնակցի «XXI դարի միջազգային իրավունքի հիմնախնդիրները» թեմայով միջազգային կլոր սեղանի աշխատանքներին: Արմենպրեսի հաղորդմամբ՝ Արտակ Զաքարյանը կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցի ՌԴ Պետական դումայի հրավերով:
Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն ժամանակակից միջազգային իրավունքի մի շարք հրատապ խնդիրներ, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերի և սովորույթի կիրառումը մարդու իրավունքների ոլորտում, միջազգային հումանիտար իրավունքը և անվտանգության ապահովման խնդիրները, միջազգային կազմակերպությունների դերը գլոբալ սպառնալիքներին դիմագրավելու գործում, միջազգային հակաիրավական ոտնձգությունները և պատասխանատվությունը:
Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն տարբեր երկրների խորհրդարանականներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ: