Պամելա Անդերսոնի բաց նամակը Վլադիմիր Պուտինին
LifestyleStyle.news.am-ը գ րում է.

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան փակել Հյուսիսային ծովային ուղին Winter Bay նավի համար, որը Իսլանդիայից մոտ երկու հազար տոննա ֆինվալի միս է տեղափոխում Ճապոնիա։
«Winter Bay նավը, որն այժմ նորվեգական նավահանգստում է, ավելի քան 1.7 հազար տոննա ֆինվալի միս է տեղափոխում։ Կետերը սպանվել են Միջազգային կետորսական հանձնաժողովի մորատորիումների արդյունքում։ Անձնական խնդրանքով դիմում եմ ձեզ՝ թույլ մի տվեք, որ նավը անցնի ռուսական ծովային ուղիով»,- գրել է 48-ամյա դերասանուհին։
Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը հոլիվուդյան այն հայտնի աստղերից է, որոնք պայքարում են կենդանիների իրավունքների համար։
- See more at: http://style.news.am/arm/news/23446/pamela-andersoni-bac-namaky-vladimir-putinin.html#sthash.1VtFGJ5a.dpuf