ՔԿ վարչության թեժ գծին կատարված զանգերի արդյունքում ծառայողական քննություն է նշանակվել
ՀասարակությունԱրդարադատության նախարարության քրեակատարողական վարչության թեժ գծին ստացված զանգերի արդյունքում նշանակվել է ծառայողական քննություն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, 2015 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿՎ «Թեժ գիծ» (010-44-22-73) հեռախոսակապին ստացվել է 274 զանգ:
Ստացված զանգերի 80 դեպքի առնչությամբ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, 1 զանգի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ 193-ը կրել են տեղեկատվական բնույթ: