Հայ մասնագետները Վերին Լարսի հարցով մշտական կապի մեջ են վրացի գործընկերների հետ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Վերին Լարսի անցկետում ստեղծված իրավիճակի հետ կապված մշտական կապ է պահպանում վրացի գործընկերների հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Վերին Լարսում ճանապարհը փակվել էր սողանքի պատճառով: «Սողանքները տեղի են ունենում անձրևների հետևանքով: Տեղում ներն այս տարի բավականին շատ են», Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ վրացի գործընկերներն ամեն ինչ անում են՝ ճանապարհի հետ կապված խնդիրները կարգավորելու համար:
Վերջին օրերին Լարսի անցակետում սողանքների հետ կապված ճանապարհը գործում էր կիսով չափ, ինչը խնդիրներ էր առաջացնում նաև ՀՀ-ից ՌԴ ուղևորվող մեքենաներ և բեռնատարների համար: