Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության օրակարգում է լինելու ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցը
ՀասարակությունՀայերի, հրեաների եւ ասորիների ցեղասպանության ուսումնասիրությունը դարձավ հիմնարար երեւույթ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետագա գործունեության համար: Տեսակետն ընկերակցության տնօրեն Դանիել Ֆայրշտեյնինն է:
«Նախկինում ցեղասպանագիտությունը կենտրոնանում էր միայն Հոլոքոստի վրա եւ այն ներկայացվում որպես բացառիկ երեույթ, որն իրավունք ունի կոչվելու ցեղասպանություն: Սակայն եղան գիտանականներ, ովքեր ուսումնա սիրեցին հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը, եւ ստեղծվեց դաշտ, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել այլ դեպքեր, հաշվի առնել տարբեր երկրներում ապրող ժողովուրդների տառապանքի փորձը»,-
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երեւանյան համաժողովին նշեց Դանիել Ֆայրշտեյնը` շեշտելով, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն արդեն քսանմեկ տարեկան է եւ այս ընթացքում թեպետ կատարել է բավականաչափ աշխատանք, սակայն ապագայի գործերն ավելի շատ են: «Քսանմեկը մի տարիք է, որ համարվում է տարբեր չափանիշներով հասուն տարիք: Մենք պատանի չենք, չափայաս ենք եւ այս առումով ընկերակցությոնը պետք է պատախանատվություն ստանձնի: Ապագա տարիներին մեր հիմնական նպատակը ոչ միայն ցեղասպանության հետեւանքները հասկանալն է, այլեւ հաղթահարելը,- ասաց նա:
Երեւանում անցկացվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովը: Բացումը կայացել է Ամերիկայի հայկական համալսարանում: Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: