Քննիչներն ու փաստաբանները ներկայացրել են պրոբացիոն ծառայության առանձնահատկությունները
ՀասարակությունՔննիչներն ու փաստաբանները կարևորում են պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում: Հայաստանի փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Աջակցություն պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանականերում տեղեկատվական մարմինների սեմինար փաստաբանների և քննիչների համար:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի փաստաբանների պալատից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով կարևորել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը: Տեղական փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է պրոբացիոն ծառայության հիմնախնդիրները, հիմնական դրույթները, ինչպես նաև հայեցակարգի հիման վրա մշակված իրավական ակտերի նախագծերը: Արթուր Հովհաննիսյանը խոսել է նաև Հայաստանում պրոբացիայի արդյունավետությ ան մասին, ներկայացրել է ծառայության կառուցվածքը և պրոբացիայի գործողությունը մինչդատական, դատական, պատժի կատարման և հետպատժյա փուլերում:
Խոսվել է նաև անչափահասների նկատմամբ պրակտիկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Միջազգային փորձագետ Քրիստոֆեր Ֆրոստը ներկայացրել է դատական համակարգի դերը պրակտիկայի հարցում: Իսկ մեկ այլ միջազգային փորձագետ Էնդի Բերնհարդտը խոսել է ծառայության գործառույթների վերաբերյալ: