Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ օգնության միության, Համազգային մշակութային միության, Հոմենեթմենի Մեծ Բրիտանիայի կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել վերոհիշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և ազգային խնդիրների լուծման գործում: