Մեկ ամիս հետախուզման մեջ գտնվող քաղաքացին ձերբակալվել է
ՀասարակությունՈստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 25-ամյա Ռազմիկ Ե.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: