Հնդկաստանում ջրհեղեղների և սողնանքերի հետևանքով 120 մարդ է զոհվել
Վերջին 5 օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների և սողնանքների հետևանքով 120 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Итар-Тасс-ը, այս մասին հաղորդել է Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը:
Հաղորդվում է, որ ուրբաթ սողանքի հետևանքով 14 մարդ է զոհվել Ջամու և Կաշմիր նահանգներում: Իշխանությունները կարծում են, որ տասնյակ մարդիկ էլ նույն ճակատագրին արժանանալու վտանգի տակ են: Նշվում է նաև, որ վերջին 5 օրերի ընթացքում աղետի գոտում փրկվել է 2000 մարդ:
Օդերևութաբանները կարծում են, որ ամենավատն արդեն անցյալում է և սեպտեմբերի 7-ից եղանակը դեպի լավն է գնալու: «Վաղվանից Ջամու և Քաշմիր նահանգներում եղանակը պարզ կլինի: Մենք կարող ենք հույս ունենալ, որ ամենավատն արդեն անցյալում է»,- հայտարարել է Հնդկաստանի օդերևութաբանական ծառայության ղեկավար Սոնամ Լոտուսը: