ՕՊԷՔ-ի նավթի մեկ բարելն Էժանացել Է մինչեւ 53,76 դոլար
ՏնտեսությունՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը հուլիսի 8-ին իջել Է 0,47 դոլարով կամ 0,86 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց նախորդ առեւտրական օրվա 54,23 դոլարից մինչեւ 53,76 դոլար, հետեւում Է կազմակերպության հաղորդագրությունից: Հուլիսին մեկ բարելի միջին գինը կազմում Է 56,86 դոլար, 2015 թվականին՝ 55,2 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2014 թվականին նավթային «զամբյուղի» միջին գինը կազմել Է մեկ բարելի համար 96,29 դոլար՝ 2013 թվականի մեկ բարելի 105,87 դոլարի դիմաց: «Զամբյուղի» արժեքը 100 դոլարից ցած Է իջել 2014 թվականի սեպտեմբերին եւ այդ ժամանակ կազմել մեկ բարելի դիմաց 95,98 դոլար:
2012 թվականին «զամբյուղի» միջին գինը կազմել Է մեկ բարելի դիմաց Է 109,45 դոլար, 2011 թվականին՝ 107,46 դոլար, 2010 թվականին՝ 77,45 դոլար: «Զամբյուղի» գնի ռեկորդը սահմանվել Է 2008 թվականի հուլիսի 3-ին՝ մեկ բարելի դիմաց 140,73 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: