Գերմանախոս ուսանողների համար Սևանում անցկացվում է ամառային դպրոց
Մշակույթ«ԿապուտակՍևան» հանգստավայրում կանցկացվի «Քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքները» թեմայով ամառային դպրոց: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Գերմանախոս երկրների շրջանավարտների հայկական միավորումը, որը գործում է գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԳԴՀ դեսպանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի ծառայության աջակցությամբ: Ամառային դպրոցը իրականացվում է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ՝ հուլիսի 4-11-ը:
Ամառային դպրոցի նպատակներն են` ներկայացնել և քննարկել քաղաքացիական հասարակության դերն ու հիմնարար արժեքները, զարգացնել երիտասարդների մասնագիտական գիտելիքները և հմտությունները, տարբեր բուհերի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընձեռնել համագործակցելու հնարավորություն:
Դպրոցը նախատեսված է մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետների, ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: