«Քըրք Քըրքորյանը բացառիկ մարդ էր». Բարբարա Սթրեյզանդ
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Ամերիկյան հայտնի դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նվիրված ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանին:
«Քըրք Քըրքորյանը բացառիկ շռայլ մարդ էր եւ իր բարեգործությունների համար ուշադրություն չէր փնտրում: Իմ հիմնադրամին նրա աջակցության շնորհիվ ես կարողացա օգնել ՁԻԱՀ-ով հիվանդներին ու պայքարել կանանց եւ երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար: 2013 թվականին նա կրկին միացավ ինձ` պայքարելու կանանց սրտային հիվանդությունների դեմ:
Նա բացառիկ, հազվագյուտ ու շատ յուրահատուկ մարդ էր: Ես միշտ շնորհակալ եմ լինելու նրան»,-գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանն իր մահկանացուն կնքեց հունիսի 16-ին` 98 տարեկան հասակում: