Դոլարն ու եվրոն թանկացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.69 դրամով` կազմելով 475.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել 524.91 դրամ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 8.33 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժ եքն աճել է 0.26 դրամով և կազմել 732.14 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 9-ին կազմել է 17 հազար 715.62 դրամ, արծաթի գինը՝ 229.22 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 536.53 դրամ: