Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներքին, արտաքին և տարածաշրջանային հարցեր
Հասարակություն«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ներքին, արտաքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: