Ուկրաինայում եւս մեկ ադրբեջանցի գործարար է սպանվել
ՀասարակությունՈւկրաինայի Լուգանսկ քաղաքում անցյալ շաբաթ սպանվել է ծնունդով Նախիջեւանից ադրբեջանցի 60-ամյա բիզնեսմեն Ալի Մահեռամովը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Լուգանսկի մարզի ադրբեջանցիների Կոնգրեսին, հայտնել են, որ Մահեռամովը զոհվել է նրա ավտոմեքենայի վրա նռնականետից արձակված ականից:
Ավտոմեքենայի պայթյունի արդյունքում Մահեռամովի մարմինն այրվել է անճանաչելիոեն:
1990-ական թվականներին Ալի Մահեռամովը եղել է Լուգանսկի մարզային խորհրդի 1-ին գումարման պատգամավոր:
Նշենք, որ Ուկրաինայում դա այս տարվա ընթացքում ադրբեջանցի գործարարների 3-րդ, իսկ վերջին երեք տարիներին` 6-րդ սպանությունն է