Վթար Վանաձորում. երթուղայինի վարորդն ու երեք ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)
TVԱյսօր՝ ժամը 18-ի սահմաններում, Վանաձորի Բազում-Տարոն 4 թաղամասերը միացնող երթուղում երթուղային տաքսին, դուրս գալով ճանապարհի երթեկելի հատվածից, բախվել է էլեկտրասյանը:
Վարորդն ու երեք ուղևորներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Երթուղայինի վարորդը վթարը պատճառաբանել է իր ինքնազգացողության վատացմամբ:
Ի դեպ, նշված երթուղային գիծն ու երթուղային տաքսին պատկանում են համայնքի ղեկավարի յուրայիններին: