Ազատության հրապարակում մեկնարկում է հավաքը
ՀասարակությունԱզատության հրապարկը, որտեղ այսօր՝ ժամը 19:00-ին, հրավիրված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, շրջապատված է մեծ թվով ոստիկաններով:
Այս պահին Ազատության հրապարակում մեծահասակ քաղաքացիներ են հիմնականում հավաքված: Հրապարակում են նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: