Եվրասիական տարածքը ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ. Պուտին
ՀասարակությունՌուսաստանի համար եվրասիական տարածքն աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ, այլ տուն, որտեղ պետք է խաղաղություն տիրի: Ռուսաստանի նախագահի անունից ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակից պատվիրակությունների պատվին տրված ճաշի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այստեղ ներկայացված պետություններից շատերը գտնվում են եվրասիական տարածքում: Մեզ համար սա շախմատի տախտակ, աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ: Սա մեր տունն է, եւ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի այս տանը խաղաղություն տիրի, որպեսզի այստեղ էքսցենտրիզմի եւ մյուսների հաշվին սեփական շահերն ապահովելու փորձերի տեղ չլինի»,- ասել է Պուտինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահը հավելել է, որ չնայած գագաթաժողովներին մասնակցող պետությունները հարեւաններ են, նրանք զարգացման տարբեր մոդելներ են օգտագործում:
«Այդ տարբերությունների մեջ է մեր ուժը, ժամանակակից առանցքային խնդիրները լուծելու համար իսկապես փոխադարձաբար ընդունելի, փոխհամաձայնեցված լուծումներ մշակելու հզոր պոտենցիալի աղբյուրը»,- ընդգծել է ՌԴ նախագահը: