Գարո Փայլանը դատական գործ կհարուցի «հայերի դեմ որս» սկսած թուրք ազգայնականի դեմ
Հասարակությունուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Փայլանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ հանրապետական դատախազությունն ատելություն սերմանող հայտարարություններին արձագանքելու փոխարեն որևէ քայլ չի ձեռնարկել: «Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասել է հայ պատգամավորը՝ հայտարարելով, որ դատական գործ է հարուցելու Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կա րսի մասնաճյուղի նախագահ Թոլգա Ադըգյուզելի դեմ:
Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն է արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են ևնպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա< /i> սպառնացել է՝ ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»:Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել է. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում:Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ hամագործակցում:Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությունը ստուգե՞լ: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներումհայերի որսի դուրս գանք»: