Նորապատցի 5-ամյա փոքրիկը այդպես էլ կոմայից դուրս չեկավ. Նա մահացավ
Օրվա իրադարձություններԱրմավիրից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված եւ կոմայի մեջ գտնվող փոքրիկը նախորդ շաբաթ մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Բժիշկը նշեց, որ 5-ամյա տղան այդպես էլ դուրս չեկավ կոմայից եւ երկու շաբաթ շարունակ հիվանդանոցում մնալուց հետո մահացավ: Նրա մոտ, ի թիվս այլ խնդիրների, հայտնաբերվել էին նաեւ ինֆեկցիաներ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։