Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Չարտասանված Նոբելյան ճառեր». ֆիլմաշար Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի մասին

«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան ճառերի ընդունված կանոնների ձևաչափով: Յուրաքանչյուր Նոբելյան ճառ կավարտվի 1915 թվականին տվյալ հեղինակի եղերական նահատակության հանգամանքների պարզ ու հակիրճ արձանագրումով:

Մայիսի վերջին՝ Թուրքիայում նախընտրական ժամանակաշրջանում, ծրագրի հեղինակները եղել են հայ գրողների ծննդավայրերում, որտեղ էլ իրականացրել են նկարահանումները: «Ճեպընթաց» ՀԿ-ի նախագահ Արթուր Բախտամյանը նշում է, որ «Չարտասանված Նոբելյան ճառերը» անցյալի, ներկայի, ապագայի երևակայական սահմանահանգույցն է: Անցած դարի արևմտահայ չորս գրողներ` Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, տարբեր իրենց գրականությամբ, աշխարհընկալմամբ և փորձառությամբ, անցան միևնույն ճանապարհը` Կ.Պոլսի «Հայդար» փաշա կայարանից դեպի մահ… Նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն հայ, այլև համաշխարհային քաղաքակրթության մաս էր, լիարժեք կարող էր կանգնել Ստոկհոլմի բեմում: Սակայն այդ ճառերը մենք լսում ենք նրանց սպանությունից հարյուր տարի անց՝ շրջելով նրանց ապրած Պոլսի՝ այսօրվա Ստամբուլի փողոցներով:

Հայկականությամբ լեցուն այս քաղաքի յուրաքանչյուր հատված առ այսօր էլ լեցուն է պոետների մտորումներով։ Ըստ պարոն Բախտամյանի՝ նկարահանումների աշխարհագրությունը շատ լայն էր` հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցից մինչև Իշխանաց կղզիներ, Սև ծովի եզերքին կառչած Սարիգյուղ ձկնորսական ավան, Կեդրոնական վարժարան, Հայ Կաթողիկե պատրիարքարան, Ղալաթիայի ոլորագլոր փողոցներով դեպի հնագրավաճառի խանութ, որտեղ գտնում ես Պոետների օսմաներեն առաջին հրատարակությունները, «Նավասարդի» միակ հայերեն օրինակը:

«Բազմալեզու և բազմաշերտ, պառլամենտական ընտրարշավով պարուրված մոլագար Ստամբուլում, որտեղ, ի դեպ, տասնյակ տարիների ընդմիջումից հետո երեք հայ պատգամավոր կա, լսվում է նրանց ճառը, ոչ թե անցյալից, այլ որպես ներկայի ուղերձ, և միայն հայ զինագործի հերթական հրաձիգի փորձարկման կրակոցն է մեզ վերադարձնում հարյուր տարի անց, այն օրը, երբ ընդհատվեց կյանքը, և աշխարհը չլսեց նրանց Նոբելյան ճառերը»,- ասում է պարոն Բախտամյանը:

Նշենք, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։ Ֆիլմերը կցուցադրվեն 2015թ. հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանի ժամանակ, դրանք կտրամադրվեն ՀՀ դեսպանատներին, սփյուռքի հայկական կառույցներին, սեպտեմբերից կկազմակերպվեն հանրային դիտումներ բուհերում, սեղմատարբերակները (թրելերները) կտեղադրվեն սոցցանցերում:

Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր Կամենդատյան