Ֆիլոքսերիայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել
ՏնտեսությունՖրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ եւ երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում նշված է եղել, որ արմատակալները աճեցվել են ֆիլոքսերայից զերծ գոտում, եւ դրանցում բացակայում են ցանկացած տեսակի վնասակար օրգանիզմներ:
Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանում ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է նշված բեռի ներմուծումը: