Life.paorama.am-ի հետ զրույցում այսօր իր մասնագիտական խորհուրդներն է տվել «Gold’s gym» Սպա կենտրոնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ, «Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայանը: Ճիշտ 15 տարի առաջ գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթում հաղթանակելով Քրիստինան այդքանով սահմանափակեց մոդելային գործունեության իր կարիերան եւ որոշեց մասնագիտանալ մի ոլորտում, որի միջոցով կօգնի աղջիկներին եւ կանանց էլ ավելի գեղեցիկ եւ խնամված տեսք ունենալ:
Մեզ հետ զրույցում մաշկաբան-կոսմետոլոգը նախ նկատեց, որ կնոջ համար գլխավորը անընդհատ ինքն իրեն ուշադրության կենտրոնում պահելն է. «Պետք է նախեւառաջ ասեմ, որ իգական սեռը ցանկալի է 16 տարեկանից սկսած խնամի իր մաշկը եւ հատկապես դեմքը, որպեսզի հետագայում ավելի գլոբալ խնդիրներ չառաջանան: Իհարկե, թե տանը, թե սրահներում խնամքի հարցում առաջինը պետք է իմանալ տվյալ մաշկի տիպը, որոնք լինում են չոր, յուղոտ եւ խառը տիպի, նոր միայն որոշել, թե ինչ խնամք է հարկավոր»,- նշեց նա:
Մասնագետը հավելեց նաեւ, որ մինչ թեկուզեւ տնային պայմաններում մաշկը խնամելը, ցանկալի է ստանալ բժշկի հատուկ ցուցումը. «Միայն մասնագետը կարող է ճիշտ որոշել մաշկի տիպը, իսկ որպեսզի խնամքը իր ցանկալի արդյուքնը ստանա, եւ հակառակ ազդեցությունը չտա, ցանկալի է, որպեսզի կոսմետոլոգ-մաշկաբանը ուղղորդումներ տա: Շատ կարեւոր է իմանալ, որ մաշկի յուրաքանչյուր տեսակ իր յուրահատուկ խնամքն է պահանջում»,- շեշտեց Քրիստինա Բաբայանը:
Շարունակությունը` այստեղ
