ՀՀԿ խորհրդի նիստը մեկնարկեց
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո մեկնարկեց կուսակցության խորհրդի նիստը: Նիստը նախագահում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք: Նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել: «Ինձ բոլոր հարցերն այնտեղ են տալիս»,- ասաց Նախագահը: Գրում է«Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ կուսակցությունը սեպտեմբերի 6-ին խորհրդի նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվեն քաղաքական նոր կիսամյակի մեկնարկի հետ կապված հարցեր և կուսակցության հետագա անելիքները: