Ռուսաստանը հրաժարվել է կատարել Պամելա Անդերսոնի խնդրանքը
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Օրերս հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով փակել Winter Bay նավի հյուսիսային ծովային ճանապարհը: Նավի վրա, որն ուղևորվում է Իսլանդիայից դեպի Ճապոնիա, գտնվում է մոտ երկու հազար տոննա կետի միս:
Ռուսաստանի Բնապահպանության Նախարարությունում հայտնել են, որ Winter Bay-ի ճանապարհը փակելու ոչ մի հինք չկա:
Հանրահայտ ամերիկյան դերասանուհի Պամելա Անդերսոնի խնդրանքը կապված փակել Winter Bay նավի հյուսիսային ծովային ճանապարհը կմերժվի: Ռուսական կողմի որոշման մասին բոլոր մանրամասների մասին է հաղորդում «Известия»-ն:
Ինչպես բացատրեցին Ռուսաստանի Բնապահպանության Նախարարության ներկայացուցիչները, Ռուսաստանն ուղղակի անհիմն է համարում նավի ուղղության կասեցումը:
“ՄԱԿ-ի Համագումարի ծովային օրենքի համաձայն, մեզ մոտ գործում է ծովային ազատ երթևեկություն”, - հայտարարեց Բնապահպանության Նախարարության կենդանական աշխարհի օբյեկտների գործածման և պահպանման բաժնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը: