Դիվերսիայի հետեւանքով զոհված 20-ամյա Ազատ Ասոյանի մայրը որդի է ունեցել
Հասարակություն2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի մայրը օրերս որդի է ունեցել։
Փոքրիկը ծնվել է հուլիսի 7-ին։ Նրան Նարեկ են անվանել։
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: