Հայտնաբերեցին խարդախության մեղադրանքով հետախուզվողին
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 12.10-ին, Կոտայքի մարզի Զովք գյուղի 7-րդ փողոցի 3 շենքից բերման է ենթարկվել 36-ամյա Արսեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: