Տաքսու վարորդին կասկածում են ուղևորուհու հեռախոսը հափշտակելու մեջ
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հուլիսի 10-ին գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 112 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն: Հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ոստիկանությունը տեղեկացնում է նաև` հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 112 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և այցեքարտերով: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Գագիկ Կ.-ն դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհու պայուսակից: Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: