Համահայկական հիմնադրամը սահմանամերձ Բաղանիսում հիմնում է ջերմոցային տնտեսություններ
ՏնտեսությունՀայաստան համահայկական հիմադրամը Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ավարտել է ջերմոցային տնտեսությունների հիմնման աշխատանքների առաջին փուլը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ութ ջերմոց, առաջին փուլում կառուցվել է չորսը, իսկ հետո ևս չորսը: Ծրագրի արժեքը երկու միլիոն դրամ է, որի տասը տոկոսը՝ երկու հարյուր հազար դրամը, որպես համաֆինանսավորում տրմադարել է շահառուն: Տնամերձ այգում 102ք/մ-ի վրա (6մ x 17մ) կառուցվում է ջերմոցը: Նպատակը՝ ստեղծել աշխատատեղեր, կանխել արտագաղթը»,- գրել է Սահակյանը: