Գյումրու «Վարդանանց» հրապարակում նշելու են համաքաղաքային «Վերջին զանգը»
ՀասարակությունԳյումրու «Վարդանանց» հրապարակում հուլիսի 11-ին` երեկոյան ժամը 20:00-ին, տեղի կունենա համաքաղաքային «Վերջին զանգ» միջոցառումը: Շուրջ 3 ժամ նախատեսված ծրագրի շրջանակներում ելույթ կունենա «Ռեինկարնացիա» խումբը և վերջին տարիներին տարբեր նախագծերում հաջողության հասած գյումրեցի երիտասարդ երգիչ-երգչուհիները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը, այս համերգի ժամանակ հիմնական շեշտը դրված է գյումրեցի երիտասարդ արտիստների վրա: «Շրջանավարտներին անականկալ է սպասվում. բացի «Ռեինկարնացիա» խմբից, նրանց կողջունի նաև DJ Սերժոն, իսկ երեկոյան բոլորին սպասվում է ճոխ հրավառություն: Ի դեպ, հայտարարությունն արվել է այնպես, որ բացի գյումրեցի շրջանավարտներից, միջոցառմանը մասնակցեն նաև մարզի այլ համայքների շրջանավարտները»,-նշեց Լիլիթ Մակարյանը: Միջոցա ռման անցկացման համար ավագանու որոշմամբ հատկացվել է 8 մլն դրամ գումար:
Այս տարի մարզն ունի 12-րդ դասարանն ավարտած 2364 շրջանավարտ:
Արմենուհի Մխոյան