Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Երբ պետք է դպրոցն ավարտեի, դժբախտ դեպք եղավ, ծնողներս գրեթե ամեն ինչ կորցրեցին. Շուշան Երիցյան

Aysor.am-ը գրում է.

Չնայած երիտասարդ տարիքին` Շուշան Երիցյանը հասցրել է աշխատել Ազգային ժողովում, զբաղվել մոդելային և դերասանական գործունեությամբ: Aysor.am-ի հետ զրույցում նա անկեղծացավ և́ գործնակա, և́ անձնական հարցերի շուրջ:

-Բոլորովին վերջերս ավարտվեց Ձեր մասնակցությամբ «Սիրո գերին» հեռուստասերիալը: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Այժմ նոր նախագծի վրա ենք աշխատում, որում հանդես կգամ օրեր անց: Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր նորություններ շատ են լինելու, փակագծերն ավելին բացել չեմ կարող:

-Շուշան, Ձեզ փորձել եք տարբեր բնագավառներում. մասնագիտությամբ փաստաբան եք, աշխատել եք Ազգային ժողովում, զբաղվել եք մոդելային կարիերայով, հանդես եք գալիս որպես դերասանուհի: Ի վերջո, Ձեր «տեղը» գտե՞լ եք, թե՞ դեռ պրպտումների մեջ եք:

-Արդեն երկար ժամանակ է, այդ առումով ինձ մոտ հստակություն կա. Հայաստանում զբաղվում եմ հանրայի գործունեությամբ, դերասանությամբ, բացառիկ դեպքերում համաձայնում եմ Հայաստանը ներկայացնել գեղեցկության համաշխարհային մրցույթներում:

-Պարտադրանքո՞վ եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-Քանի որ ես մեծացել եմ շատ լիբերալ և սիրով լի ընտանիքում, ստիպողական ոչինչ չի եղել: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ դիվանագիտությունը մանկուց լավ է ստացվել ինձ մոտ (ժպտում է):

-Ի՞նձ է թվում, թե մոդելային գործունեությունն ավարտել եք:

-Հայաստանում բացառիկ դեպքերում եմ դուրս գալիս պոդիում: Այժմ ամբողջովին ներգրավվել եմ դերասանական կարիերայի մեջ:

-Հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում, որպեսզի հեռուստատեսությունը քեզ իր «տուն» թողնի: Ձեզ մոտ այդ մուտքն ինչպե՞ս եղավ:

-Դա միանգամից տեղի ունեցավ և ոչ թե տարիների ընթացքում, աստիճանաբար: Անմիջապես սկսեցի աշխատել քասթինգ ստուդիաների ռեժիսորների հետ: Բոլորին շնորհակալ եմ ինձ այդքան վստահելու համար, այն մեծ աշխատանքի համար, որն ինձ հետ տարան:

-Մտավախություն չկա՞ր, որ կարող եք ձախողել:

-Ո́չ, ոչ մի վայրկյան չեմ մտածել այդ մասին: Վստահ էի, որ դա է իմը, իսկ մնացածը ժամանակի և աշխատանքի արդյունքում է լինում:

-Ամեն դեպքում, միգուցե որոշեք հմտանա՞լ դերասանի մասնագիտության մեջ, ընդունվեք թատերական ինստիտո՞ւտ:

-Չնայած այն հանգամանքին, որ ես քասթինգ ստուդիա եմ ավարտել, խաղացել եմ գեղարվեստական ֆիլմերում ու սերիալներում, միևնույն է` առաջնային նպատակս Թատերական ինստիտուտում սովորելն է:

-Այս դաշտում քննադատությունը շատ է, ինքներդ էլ զերծ չմնացիք այդ ամենից. շատերը խոսում էի, որ դուք էկրաններին ավելի շատ ցուցադրում էիք Ձեր մոդելային կազմվածքն ու համապատասխան զգեստները, քան կենտրոնացած էիք դերի վրա: Իսկապե՞ս նման միտում կար:

-Երբեք նման միտում չի եղել: Դերս այնպիսին էր, որ պետք է միշտ խնամված ու հետաքրքիր կերպարներով հանդես գայի: Երևի այդ պատճառով են մտածել, որ պահվածքս բխում է նախկինում մոդելինգով զբաղվելուց:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին, ասեկոսեներին:

-Եթե առողջ քննադատություն է, ընդունում եմ: Բայց պետք չէ անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել, հատկապես, որ տվյալ մարդուն չեն էլ ճանաչում: Առհասարակ, ինքս քննադատող չեմ, դիմացինիս կամ դրական եմ վերաբերում, կամ ընդհանրապես չեմ վերաբերում: Պետք է բարի լինել: Մի խոսքով, եկեք սիրենք և հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ (ժպտում է):

-Ձեր մասին ամենաշատը ի՞նչ բնույթի բամբասանքներ եք լսել:

-Շատ են քննարկել արտաքինս և անձնական կյանքս: Սակայն այդ ամենն իրականության հետ ոչ մի կապ չեն ունեցել:

-Մի քիչ էլ մենք «բամբասենք». հաճախ ասում են, որ դիմել եք պլաստիկ վիրահատությունների:

-Միայն քիթս եմ վիրահատել, իսկ մնացած ամեն ինչ բնական է: Ի տարբերություն շատերի` չեմ խուսափում այդ հարցին պատասխանելուց:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ կար միասնականություն, միմյանց նկատմամբ սեր ու հարգանք: Երբ պետք է դպրոցն ավարտեի, դժբախտ դեպք եղավ, ծնողներս գրեթե ամեն ինչ կորցրեցին: Երևի հենց դա ինձ օգնեց, ուժ տվեց ընդունվել, ուսանողական տարիներից աշխատել ու հասնել մի աստիճանի, երբ ինքդ կարող ես ընտանիքիդ ինչ-որ մի բանով օգտակար լինել, փոխհատուցել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել