Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը բեմահարթակին և Կարլ Լագերֆելդի սրտում զբաղեցրել է Կարա Դելեվինի տեղը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քենդալ Ջեները, իր առաջին ելույթն է ունեցել որպես Chanel-ի հարսնացու: Բացի դրանից՝ նա դարձել է Fendi ապրանքանիշի աշուն-ձմեռ գովազդային արշավի նոր դեմքը Կարա Դելեվինի փոխարեն:
Կարլ Լագերֆելդի հետ մոդելն սկսել է համագործակցել անցյալ տարվա աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունից ի վեր, ապա նկարահանվել է Karl Lagerfeld գարուն-ամառ հավաքածուի գովազդում: Բառացիորեն օրերս նա սպիտակ քողով հայտնվել է բեմահարթակին, իսկ այժմ հայտնի է որպես Fendi-ի նոր դեմք: