Ընկուզեղենը օգնում է ազատվել գոտկատեղի ճարպից
ՀասարակությունՃարպային կուտակումները գոտկատեղի հատվածում ոչ միայն գեղեցիկ չեն, այլ նաև ավելի վտանգավոր են, քան ճարպային կուտակումները մարմնի ցանկացած այլ մասում: Բարսելոնայի համալսարանի գիտնականների խոսքով՝ գոտկատեղի հատվածի ճարպի դեմ պայքարում կարող է օգնել հասարակ ընկուզեղենը:
Գիտնականները պարզել են, որ ընկույզների օգտագործումը կապված է սերոտոնինի՝ «ուրախության» կամ «երջանկության» հորմոնի մակարդակի հետ, ինչի շնորհիվ մարդն ախորժակի սրման ազդակներ չի ունենում: Գաղտնիք չէ, որ շատակերությունը ճարպային կուտակումների հիմնական գործոնն է: Իսկ շատակերությունը հանգեցնում է հիմնականում սթրեսային հանգամանքներում ուտելու ցանկությունը, որը խոսում է նյարդային համակարգի՝ սթրեսից պաշտպանվելու ցածր ունակության հետ:
Բժիշկների խոսքով՝ ճարպի մակարդակի նվազմանը նպաստում է ցանկացած ընկույզների օգտագործումը:
«Ընկուզեղենի տարբեր տեսակները նպաստում են երջանկության զգացման ինտենսիվացման ու կասեցնում են ախորժակը: Ավելորդ սննդի բացակայությունը աստիճանաբար հասցնում է նրան, որ օրգանիզմը ինքնուրույն է ազատվում ճարպից՝ ներառյալ գոտկատեղի ճարպից», - այպիսին է գիտնականների եզրահանգումը:
Գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ օրական ընդամենը 28 գրամ ընկուզեղենը բավական է՝ սթրեսի դեմ շատակերության չպայքարելու համար: