Սոսեի եւ Ալենի հիմնադրամն օգնում է Աշտարակում ընտանիքի համար տուն կառուցելուն
ՀասարակությունԱրդեն երրորդ տարին է, որ Սեսեի եւ Ալենի ժառանգության հիմնադրամը «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ օգնում է տներ կառուցել դրանց կարիքն ունեցող ընտանիքների համար։ Այս տարի 34 կմավորներ, որոնք մասնակցում են ԱՄՆ հայ երիտասարդական ընկերակցության ծրագրին, օգնում են տուն կառուցել Աշտարակում Գզիրյանների ընտանիքի համար։ Այս մասին գրում է «Asbarez»-ը։
Գզիրյանների ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ տատիկը, նրա որդին, հարսը եւ երեք երեխները։ Պապիկը զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ։ Երկար տարիներ ընտանիքն ապրել է հարազատների ու ընկերների տներում։ 2009-ին Գզիրյանները հող են ձեռք բերել, բայց միջոցներ չունեն այնտեղ տուն կառուցելու համար։
Նշենք, որ Սոսեի եւ Ալենի հիմնադրամը ստեղծվել է Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում՝ ի հիշատակ ամուսնական զույգի, որը զոհվել է Վրաստանում ավտովթարից։
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ»-ի կայքի մշակող եւ տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը եւ նրա կինը՝ Սոսե Թոմասյանը: