Երեւանում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը
Lifestyle
«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի շրջանակներում այսօր՝ հուլիսի 12-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղը:
Կինոռեժիսորի հետ աշխատելու մեծ փորձ ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իր խոսքում նշեց, որ աստղն արտահայտում է ժողովրդի սերը Մալյանի նկատմամբ: «Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի սերունդ»,-նշեց նա:
