Հալեպում պայթյունի հետևանքով վնասվել է միջնաբերդի պատը
Մշակույթtert.am-ը գրում է
Հալեպի հնագույն միջնաբերդի պատի մի հատվածն ավերվել է քաղաքի տակ թունելում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցներին և ակտիվիստներին:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնել է, որ դա տեղի է ունեցել, երբ կառավարական զորքերը պայթեցրել են քաղաքի տակ ապստամբների կողմից փորված թունելը, մինչդեռ պետական լրատվական ծառայությունը հայտնել է, որ թունելը պայթեցրել են ապստամբները:
Halab News Network-ը համացանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է 13-րդ դարի միջնաբերդի փլված պատը:
Միջնաբերդը Հալեպի հին քաղաքի մաս է կազմում, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ։