Տղամարդիկ դողում են կին ղեկավարների առջեւ
Lifestylenews.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ մեծ վախ են ապրում իրենց վերադասից, եթե այդ վերադասը կին է։
Հոգեբանների փորձարկմանը մի քանի հարյուր մարդ է մասնակցել, որոնց առաջարկվել է աշխատանքի անցնելու համար հարցազրույց անցնել, ինչպես նաեւ պետի հետ քննարկել, թե ինչպես է աշխատակիցների միջեւ բաժանվելու տարեկան բոնուսը։
Բոլոր խոսակցություններն անցկացվել են վիրտուալ ռեժիմում, իսկ զրուցակիցները եղել են կին եւ տղամարդ մենեջերներ։ Հարցազրույցից հետո գիտնականները խնդրել են մասնակիցներին հոգեբանական թեստա անցնել, որի նպատակը մարդու սթրեսի մակարդակը չափելն է եղել, հաղորդում է Gazeta-ն։
Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ավելի շատ են վախեցել դերադասից այն դեպքում, երբ այդ վերադասը կին է եղել։ Հետազոտության հեղինակները ստացված արդյունքները կապում են նրա հետ, որ տղամարդիկ կին ղեկավարի հետ շփվելիս նյարդայնանում են ոչ միայն զրույցի բովանդակությունից, այլեւ այն պատճառով, որ հոգեբանական տեսանկյունից չեն կարողանում ընդունել գենդերային դերերի նման բաժանումը։ Բանն այն է, որ հասարակության մեջ արմատացած է կարծրատիպը, որ ղեկավարը պետք է տղամարդ լինի։