Երբ տոնը ազգ չի ճանաչում. Վարդավառ միջազգային փառատոն (ֆոտոշարք)
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը, համագործակցելով ՀՀ Մշակույթի նախարարության և մի շարք միջազգային կառույցների հետ, հուլիսի 12-ին կազմակերպել էր թվով երկրորդ «Վարդավառ միջազգային փառատոնը»: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները Գեղարդում և Գառնիում հնարավորություն ունեցան ականատեսն ու անմիջական մասնակիցը լինելու
Վարդավառի հոգևոր-ծիսական արարողություններին, ազգային երգ ու պարին, ժողովրդական լեզվով ասած, ջրոցուն. վայելեցին տեղի ազգային կերակրատեսակները, ծանոթացան մշակութային կոթողներին ու դրանց պատմությանը:
Փառատոնի ընթացքում հյուրերի համար ելույթ ունեցան «Վան» ազգագրական երգի-պարի համույթը, «Վահագն» դհոլահարների անսամբլը, ինչպես նաև տարբեր կրթամշակութային կենտրոնների սաներ:
«Վարդավառ միջազգային փառատոնի» ավարտին դժվար էր կռահել՝ ով էր ժամանել արտասահմանից, ով էր՝ տեղաբնական. կայացել էր մշակութային երկխոսություն:
Անժելա Պողոսյան




















