Մոսկվայում հայ տղամարդու կողմից պատուհանից նետված աղջիկը մահացել է
ՀասարակությունՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անչափահաս աղջիկը, որին մեկ շաբաթ առաջ պատուհանից դուրս էր նետել ազգությամբ հայ մի տղամարդ, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովային։
«Աղջկա մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ անցյալ երկուշաբթի տղամարդը, վեճի բռնվելով 1999թ. ծնված դպրոցական աղջկա հետ, հրել էր նրան 7-րդ հարկի պատուհանից եւ ցած նետել։ Այնուհետեւ նա նույն պատուհանից դուրս էր նետել նաեւ նրա շանը։ Աղջիկը շաբաթ օրը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր։ Մեղադրյալը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։