Եվրոն էժանացել է, դոլարը՝ թանկացել
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.83 դրամով` կազմելով 477.18 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.22 դրամով և կազմել 528.67 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխ արժեքը չնչին աճ է գրանցել 0.01 դրամով` կազմելով 8.42 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.53 դրամով և կազմել 743.21 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 13-ին կազմել է 17 հազար 785.62 դրամ, արծաթի գինը՝ 235.54 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 832.63 դրամ: