Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
ՏնտեսությունՀայաստանից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ: